Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 11-12-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 100 դեպք:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 26, զորակոչից խուսափելու՝ 12, ֆիզիկական ներգործության՝ 8, խարդախության, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 7-ական, զենք-զինամթերքի առգրավման ու թմրանյութի հայտնաբերման՝ 4-ական, հոգեկան ներգործունեության, շրջանառությունն արգելված թմրամիջոցների, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր աճեցնելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ 2-ական, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ահաբեկչության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, թմրամիջոցի մաքսանենգության, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և խարդախության 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար, 2 մարդ զոհվել է, 26-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

115