Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մենք խորհրդարանական լսումներ ենք անցկացրել այս թեմայով հանրության կարծիքը լսելու համար, մեր գործընկերները օգտվում են այն գործիքակազմից, որը մեր օրենսդրությունն է տալիս՝ թող ստորագրահավաքը տեղի ունենա: Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության քարտուղար  Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով  ԵՄ-ին միանալու համար հանրաքվե անցկացնելու նպատակով  ստորագրահավաքի իրականացմանը և թե նախագիծն ԱԺ մտնելու դեպքում ինչ դիրքորոշում կհայտնի իշխող մեծամասնությունը։

 

«Մենք խոսել ենք մեր եվրոպական ձգտումների մասին շատ կոնկրետ և մենք մեր գործընկերների հետ շատ կոնկրետ շարունակում ենք այս խոսակցությունը, բայց մենք ելնում ենք իրողություններից և օբյեկտիվ իրականությունից: ԵՄ-ին անդամակցելը շատ կոնկրետ գործընթացներ և շատ երկար ժամանակ է ենթադրում»,- ասաց նա:

 

Հովհաննիսյանը նաև հավելեց, որ հանրությունն էլ իր սպասումներում պետք է զուսպ լինի․ «Պետք է մի քիչ զուսպ լինենք ակնկալիքների առումով։ Պատմականորեն ԵՄ-ին անդամակցելու հարցում հանրաքվեն միշտ ամենավերջին քայլն է, ոչ թե ամենաառաջին, որովհետև կարող է հանրաքվե անես, պարզվի, որ ոչ ոք քեզ ԵՄ-ում չի սպասում»։ 

 

 

338