Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ստեղծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհուրդ։

Խորհուրդը խորհրդակցական մարմին է, որի նախագահը ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն է։

Խորհուրդը զբաղվելու է Կառավարության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված հայերին վերաբերվող նախագծերը, որոշումները քննարկելու, նրանց կարծիքները և մոտեցումները պարզելու, որոշումներն ավելի թիրախավորված և կարիքահենք դարձնելու հարցերով, ինչպես նաև Կառավարության ծրագրերը խորհրդի անդամների միջոցով Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած ազգաբնակչությանն իրազեկելու և ճիշտ ուղղորդելու նպատակով։

Խորհրդի անդամների միջոցով կհավաքագրվեն նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածներին հուզող խնդիրները, հարցերը, որոնք կընդգրկվեն Խորհուրդի նիստերի օրակարգում և լուծումներ կգտնեն։

Խորհրդի կազմում ընդգրկվել են ՀՀ մարզպետները, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը և ԼՂ-ից բռնի տեղահանված այն հայերը, որոնց առաջադրել են Երևանի քաղաքապետը և ՀՀ մարզպետերը՝ ՀՀ համայնքապետերի հետ սերտ համագործակցությամբ։

188