Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին Իսրայելին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը և կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը, որն ընդունվել է 2006 թվականի երկրորդ լիբանանյան պատերազմին վերջ տալու համար:

«Մենք պետք է ճնշում գործադրենք Իսրայելի վրա, որպեսզի նա պահպանի հրադադարի ռեժիմը և անհապաղ կատարի 1701 բանաձևը»,- Միկատիի խոսքերն է մեջբերում LBCI հեռուստաալիքը։ 

Նա նաև աջակցություն է հայտնել Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև ռազմական գործողությունների ժամանակավոր դադար սահմանելու ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությանը։ Բացի այդ, Միքաթին ողջունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններն այն մասին, որ երկրները պետք է ձեռնպահ մնան Իսրայելին զենք մատակարարելուց, որոնք նա օգտագործում է Գազայի հատվածում կռվելու համար:

422