Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում է։

Նա հանդիպում է ունեցել մարզպետ Վահե Ղալումյանի հետ, քննարկում ունեցել մարզպետարանի առողջապահական ստորաբաժանման, բժշկական կենտրոնների , ամբուլատորիաների տնօրենների հետ։

Նախարարը քննարկել է ոլորտում վերջին բարեփոխումները և դրանց ընթացքը` մասնավորապես պետպատվերի ծավալների ընդլայնումը, ծննդօգնության գների վերանայման, ֆունկցիոնալության խնդիր ունեցող պացիենտների դեղապահովման, ըստ կատարողականի բոնուսային վարձատրության համակարգի վերաբերյալ հարցերը։

Կարևորվել է մարզի հղիների համար ներդրված վերջին ծրագիրը, որով պրենատալ սքրինինգի ծառայությունը արդեն անվճար է և հասանելի Տավուշի մարզում:

Անկախ ռիսկի գործոնների առկայությունից` մարզի բոլոր հղիների նախածննդյան հսկողության ընթացքում կիրականացվի հղիության սքրինինգ հետազոտություն, որը կընդգրկի բիոքիմիական սկրինինգ և էքսպերտային դասի ուլտրաձայնային հետազոտություն:

Վերջին վեց ամսվա ընթացքում մարզում բարելավվել են պատվաստումային ցուցանիշները։

261