Իրանում կրկին երկրաշարժ է գրանցվել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի կենտրոնական հատվածում՝ Սպահան քաղաքում, 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Tasnim գործակալությունը։
Օջախը գտնվել է 12 կիլոմետր խորության վրա: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են այսօր առավոտյան տեղական ժամանակով ժամը 06:11-ին:
Նախորդ շաբաթ ևս Իրանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել:
09 Հոկտեմբեր, 2024 11:26
202