Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և անձամբ ներկայացնել իմ նվաճած RAF-ի չեմպիոնական գոտին։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ըմբիշ Արսեն Հարությունյանը:

«Շնորհակալ եմ ջերմ ընդունելության, անկեղծ զրույցի և ցուցաբերած ուշադրության համար։

Հանդիպման ընթացքում խոսեցինք հայկական սպորտի ապագայի, երիտասարդ սերնդին ոգեշնչելու և Հայաստանում սպորտի զարգացմանն ուղղված իմ նպատակների մասին։

Ինձ համար յուրաքանչյուր հաղթանակ ոչ միայն անձնական ձեռքբերում է, այլև հնարավորություն՝ պատվով բարձր պահելու Հայաստանի եռագույնը և իմ օրինակով ոգեշնչելու մեր երիտասարդներին։

Առջևում նոր նպատակներ են, նոր հաղթանակներ ու մեծ երազանքներ՝ հանուն Հայաստանի և հայկական սպորտի ապագայի»,- գրել է նա։

Սեպտեմբերի 19-ին Մայամիում կայացած RAF 13 մրցաշարի տիտղոսային գոտեմարտում Եվրոպայի քառակի չեմպիոնը 6:3 հաշվով հաղթել է ամերիկացի Օսթին Դեսանտոյին՝ դառնալով Real American Freestyle (RAF) լիգայի նոր չեմպիոնը թեթևագույն քաշային կարգում:

167