Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերի կեսերին նստել բանակցությունների սեղանի շուրջ ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ։

«Քննարկվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունների վերսկսման թեման»,- լրագրողներին ասել է  ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նա նշել է, որ բանակցությունները խափանվել են Ուկրաինայի կողմից, երբ որոշվել է հարձակվել Ռուսաստանի վրա Պետդումայի ընտրությունների ժամանակ։

Իրավիճակն այժմ վերագնահատվել է՝ հաշվի առնելով նաև Միացյալ Նահանգներից ստացված ազդանշանները։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերի երկրորդ տասնօրյակում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

 

70