7-ամյա hայ դաշնակահարուհին արժանացել է Colafemmina Piano 8-րդ միջազգային մրցույթի առաջին բացարձակ մրցանակի

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իտալիայի Բարի գավառի Ակվավիվա դելե Ֆոնտի քաղաքում կայացել է երիտասարդ երաժիշտների Colafemmina Piano 8-րդ միջազգային մրցույթը։ Առաջին անգամ մրցույթն այս տարի ունեցել է նաև մասնակից Հայաստանից՝ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի 2-րդ դասարանի սան Անի Մելիքյանը։
7-ամյա հայուհին արժանացել է երիտասարդ դաշնակահարների անվանակարգի առաջին բացարձակ մրցանակի։ Հաղթանակի առթիվ Անիին շնորհավորել է Բարիում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսությունը։
15 Հոկտեմբեր, 2024 03:30
585