Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գավառ համայնքում ընտրությանը մասնակից 12 761 քաղաքացիներից «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է 10 380 ձայն կամ քվեների 81.3%-ը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վարչության անդամ Դավիթ Խուդաթյանը։
«Շնորհավորում եմ Գուրգեն Մարտիրոսյանին համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու առիթով»,- գրել է նա:
Խուդաթյանը տեղեկացրել է նաև, որ Վարդենիս համայնքում ընտրությանը մասնակցած 10 161 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Ահարոն Խաչատրյանի գլխավորությամբ, ստանում է 9530 ձայն կամ քվեների 93.8%-ը։
Նա շնորհավորել է Ահարոն Խաչատրյանին համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու առիթով։