Իջևանում ՔՊ կուսակցությունը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 85.25%-ը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իջևան համայնքում ընտրությանը մասնակցած 12 169 քաղաքացուց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ, նախնական հաշվարկով ստանում է 10 374 ձայն կամ քվեների 85.25%-ը։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի՝ Ֆեյսբուքում արած գրառումից։
«Շնորհավորում եմ Արթուր Ճաղարյանին համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու առիթով»,- նշել է նա։
25 Հոկտեմբեր, 2026 23:18
175