Ալեն Սիմոնյանը Հնդկաստանի խորհրդարանի խոսնակի հետ քննարկել է հայ-հնդկական հարաբերությունների խորացող բնույթն ու դրա կարևորությունը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպում է ունեցել Հնդկաստանի խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլայի հետ:
Քննարկելով երկկողմ հետաքրքրության հարցերի լայն շրջանակ` կողմերն ընդգծել են հայ-հնդկական հարաբերությունների խորացող բնույթն ու դրա կարեւորությունը երկու երկրների համար:
Քննարկումների առանցքում են եղել երկու երկրների խորհրդարանական համագործակցությանը եւ գոյություն ունեցող բարեկամական կապերի խորացմանն ու զարգացմանը միտված քայլերի ձեռնարկման հարցերը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանում ստեղծված իրավիճակին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը վերաբերող հարցերին:
16 Հոկտեմբեր, 2024 14:47
653
Գևորգ Մանթաշյանը Հնդկաստանում մասնակցել է AI Impact Summit 2026 բարձր մակարդակի միջազգային գագաթնաժողովին
20 Փետրվար, 2026 13:51
Քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընթացքը
05 Փետրվար, 2026 12:59
ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի դիմավորման արարողությունը
02 Փետրվար, 2026 12:41