Արմեն Գրիգորյանը և Գերմանիայի դաշնային ոստիկանության նախագահը կարևորել են ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Դաշնային ոստիկանության նախագահ Դիտեր Ռոմանի հետ: Այդ մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:
Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում, ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել ու առանձնակի գնահատել է գերմանական կողմի ներդրումն առաքելության գործունեության շրջանակներում:
Կողմերը քննարկել են անվտանգության ոլորտում Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության հնարավորությունները:
17 Հոկտեմբեր, 2024 14:46
313
Արմեն Դանիելյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի դատավոր
16 Սեպտեմբեր, 2025 15:53
Արմեն Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը
15 Սեպտեմբեր, 2025 19:24
Կդադարեցվի Երևանի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը
15 Սեպտեմբեր, 2025 10:02
Կստեղծվի արտաքին հետախուզական մարմին. ԱԽ քարտուղարը բարեփոխումների մասին (տեսանյութ)
12 Հուլիս, 2022 17:18