
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ Վրաստանի իշխանությունները պատասխան կպահանջեն Ուկրաինայի ղեկավարությունից ձեռնարկված անբարյացակամ քայլերի համար՝ երկրում ռազմական հակամարտության ավարտից հետո։
Ավելի վաղ Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալել էին երկու ուկրաինացու՝ Ուկրաինայից Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքով բեռնատարով 2.4 կգ հեքսոգեն պայթուցիկ նյութ ներմուծելու համար։
Հետաքննիչների տվյալներով՝ Ուկրաինայի անվտանգության ծառայության ներկայացուցիչները պայթուցիկ նյութը վարորդին են հանձնել Ուկրաինայի տարածքում։ Իր ցուցմունքում բեռնատարի վարորդը նշել է, որ պայթուցիկ նյութը նախատեսված էր Ռուսաստան մատակարարելու համար, սակայն Վրաստանի հետախուզական ծառայությունները պնդում են, որ դա հաստատող ապացույցներ չկան։ Հետաքննիչների տվյալներով՝ հեքսոգենը նախատեսված էր Թբիլիսիի Հավլաբարի շրջան մատակարարելու համար։ Պայթուցիկների ներմուծման հետագա նպատակը ներկայումս անհայտ է։