
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Իմ քայլը» հիմնադրամի գործընկեր Yeremyan Academy-ի աշխատակիցները և նախագծի համակարգողը մեկնել են Նիդերլանդներ՝ մասնակցելու «Սինդրոմով երիտասարդների աջակցություն հյուրընկալության ոլորտում» քառօրյա ուսուցման ծրագրին, որը կանցկացվի սեպտեմբերի 19-22-ը։
Ծրագրի ընթացքում մասնակիցները խորությամբ կծանոթանան հետևյալ թեմաներին․
- Դաունի համախտանիշի վերաբերյալ պատկերացումներ
- Ուղեկցման հմտություններ և արդյունավետ հաղորդակցություն
- Հյուրընկալության ոլորտի գործառույթների յուրացում
- Զույգերով աշխատանք Դաունի համախտանիշ ունեցող երիտասարդների հետ և այլն։
Հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցվող ներառական սրճատունը նախատեսվում է բացել 2026 թվականին։ Այն հնարավորություն կտա Դաունի համախտանիշով և այլ սինդրոմներով երիտասարդներին ձեռք բերել աշխատանքային փորձ, զարգացնել հմտությունները և ավելի ակտիվ ինտեգրվել հասարակության մեջ։
Հիմնադրամը կարևորում է, որ սրճատան ապագա աշխատակիցների հետ գործ ունենան պրոֆեսիոնալ մասնագետներ՝ ապահովելով որակյալ ուսուցում և ուղեկցում։ Այս նպատակով մեր գործընկերներն այսօր վերապատրաստվում են արտերկրում՝ ստանալով միջազգային փորձ և լավագույն պրակտիկաներ, որոնք կփոխանցեն սրճատան աշխատակիցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: