
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը Կոտայքի մարզ այցի շրջանակներում հանդիպել է «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ տնօրեն Սերգեյ Համբարձումյանի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:
Հրազդանի աղբավայրի տարածքում շրջայցի ժամանակ ներկայացվել են ԵՄ բնապահպանական չափանիշներին համապատասխանեցված ենթակառուցվածքները, մասնավորապես՝ ջրի պահեստավորման ռեզերվուարները, վտանգավոր թափոնների ժամանակավոր պահման հատուկ տարածքները, կեղտաջրերի հավաքման և մշակման համակարգերը, իրականացվող ծրագրերն ու առաջիկա պլանները։
Կողմերը քննարկել են շինարարական աղբի կառավարման, դրա տեղափոխման, աղբի տեսակավորման ու վերամշակման աշխատանքներին առընչվող հարցեր։ Կարևորվել են բնապահպանական նորմերի պահպանման, թափոնների արդյունավետ կառավարման ու վերահսկման գործընթացները։
ԲԸՏՄ ղեկավար Հ.Մարտիրոսյանը ընդգծել է, որ COP17-ի նախաշեմին իրականացվող շրջակա միջավայրի պահպանության բարելավումը կարևոր քայլ է՝ ապահովելու Հայաստանի ներգրավվածությունը միջազգային բնապահպանական օրակարգում։