Ծովասար գյուղի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել
Նոյեմբերի 23-ին, ժամը 22:21-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովասար գյուղում տուն է այրվում։
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ծովասար գյուղի 15-րդ փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի նկուղային հարկում գտնվող անասնագոմում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։52-ին, մարվել՝ նոյեմբերի 24-ին, ժամը 00։25-ին։ Այրվել է մոտ 100 հակ անասնակեր։
24 Նոյեմբեր, 2020 14:00
341
Մարտունի համայնքի Ծովասար բնակավայրի մանկապարտեզը կառուցվել է. վարչապետ
29 Ապրիլ, 2026 13:05
«Ես քո ոտը ուզում եմ պաչեմ». գանձակցի տատիկը՝ վարչապետին (տեսանյութ)
17 Օգոստոս, 2020 19:04
Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին և 10 մետրից ընկել գետը. կա տուժած
17 Մայիս, 2026 14:10
Դարբնիկ գյուղում բախվել են «Mercedes»-ը և բեռնատար «Գազել»-ը․ կան վիրավորներ
02 Մայիս, 2026 12:32
Փամբակ գյուղում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել.
29 Ապրիլ, 2026 20:12