Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից Արարատի մարզի միջնակարգ, հիմնական և ավագ դպրոցներին տրամադրվել են նոր հեծանիվներ և սաղավարտներ։
Այս մասին հայտնում են Արարատի մարզպետի աշխատակազմից՝ նշելով, որ մարզում հաշվառված 112 կրթական հաստատություններին տրամադրվել է 394 հեծանիվ և նույնքան սաղավարտ։
«Միջնակարգ դպրոցներին տրամադրվել են 4-ական հեծանիվ և սաղավարտ, ավագ և հիմնական դպրոցներին՝ 2-ական։
Նախաձեռնության նպատակն է դպրոցականների շրջանում մասսայականացնել հեծանվային սպորտը, բարձրացնել նրա դերը, բավարար քարոզել հեծանվային սպորտի պարապմունքներին դպրոցականների բավարար ներգրավվածության և առողջ ապրելակերպին միտված գաղափարը։
Հիշեցնենք, որ ծրագրի առաջին փուլում Արարատի մարզի միջնակարգ և ավագ դպրոցներին արդեն իսկ տրամադրվել էին 2-ական հեծանիվներ՝ ընդհանուրը 182 հատ»,- ասվում է հաղորդագրության մեջ։