Վրաստանի վարչապետը կտրուկ պատասխան է տվել Շոլցին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գերմանիայի կանցլերը, Ֆրանսիայի նախագահը և Լեհաստանի վարչապետը մտահոգություն են հայտնել Վրաստանում խորհրդարանական ընտրությունների խախտումների կապակցությամբ՝ նշելով, որ իրենք չեն կարողանա աջակցել Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցություններին, եթե երկիրը չփոխել կուրսը և չվերացնի «եվրոպական արժեքներին հակասող» օրենքները։
«Օլաֆ Շոլցի կոալիցիան փլուզվել է, առաջիկայում արտահերթ ընտրություններ են նշանակվելու, կարծում եմ, որ կանցլերը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի իր երկրի խնդիրներին, ոչ թե Վրաստանի թեմաներով հայտարարություններ անի։ Եվ ինչպե՞ս է ժամանակ գտնում»,- ասել է Իրակլի Կոբախիձեն:
09 Նոյեմբեր, 2024 03:13
720