Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կայցելի Թեհրան, որտեղ բարձր մակարդակի հանդիպումներ կունենա Իրանի կառավարության ներկայացուցիչների հետ․ Այս մասին նշված է ԱԷՄԳ-ի պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության մեջ:
«Կարևոր է, որ մենք էական առաջընթաց գրանցենք 2023 թվականի մարտին Իրանի հետ համաձայնեցված համատեղ հայտարարության իրականացման գործում: Իմ այցը Թեհրան շատ կարևոր կլինի այդ առումով» - ասել է Գրոսսին:
Խոսքը համագործակցության միջոցառումների մասին է, որոնք նախատեսված են Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի խաղաղ բնույթը հաստատելու գործում ԱԷՄԳ-ի օգնության համար։ Համատեղ հայտարարության համաձայն՝ Իրանը կամավոր թույլ կտա ԱԷՄԳ-ին իրականացնել հետագա համապատասխան ստուգման և մոնիթորինգի գործողություններ։