
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ասել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) դիտավորյալ տարածել է կեղծ տեղեկություններ Իրանի միջուկային ծրագրի մասին՝ Իսրայելին Իրանի վրա հարձակվելու պատրվակ տալու համար, հինգշաբթի օրը հաղորդել է «Ալ Արաբիա»-ն։
«Դուք թաքցրել եք ճշմարտությունը ձեր լիովին կողմնակալ զեկույցում, որն օգտագործել են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները՝ Իրանի կողմից պարտավորությունների չկատարման վերաբերյալ անհիմն մեղադրանքներով բանաձև մշակելու համար», - ընդգծել է Բաղային։
«Այս բանաձևը այնուհետև օգտագործվել է որպես վերջնական պատրվակ Իրանի դեմ ագրեսիվ պատերազմ սկսելու և մեր միջուկային օբյեկտները հարձակվելու համար», - հավելել է նա։