Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ի կողմից Ֆորդոյում, Սպահանում և Նաթանզում Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա հասցված հարվածները վնաս են հասցրել օբյեկտներին, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսին։ Նրա հայտարարությունը հրապարակվել է կազմակերպության կայքում՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։

Ըստ Գրոսիի՝ Սպահանի օբյեկտը, որը նախկինում հարված էր ստացել Իսրայելի հարձակումներից և վնասվել, կրել է «նշանակալի լրացուցիչ վնաս»։ ԱԷՄԳ-ն նախկինում գրանցել էր օբյեկտի մի քանի շենքերի վնասը, որոնցից մի քանիսը, ենթադրաբար, պարունակում էին միջուկային նյութեր։

«Այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած վերջին հարձակումների հետևանքով վնասվել են Սպահանի այլ շենքեր։ Բացի այդ, մենք պարզել ենք, որ վնասվել են օբյեկտի ստորգետնյա թունելների մուտքերը», - ասել է Գրոսին։

288