Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«ՀՀ կառավարությունը ամեն օր, 2020 թվականից սկսված, աշխատում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց Հայաստան օր առաջ վերադարձնելու համար: Այստեղ նշվեց, որ COP29-ը լավագույն առիթն է, որպեսզի մենք հանդես գանք գերիներին վերադարձնելու նախաձեռնությամբ, ես ուզում եմ շեշտել՝ հարգելի գործընկերներ, ՀՀ կառավարությունը և կառավարող մեծամասնությունը չի փնտրում առիթ, որպեսզի զբաղվի այս հարցով, մենք այս հարցով զբաղվում ենք ամենօրյա ռեժիմով»,- այս մասին ԱԺ-ում իր ելույթում ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: 

Խմբակցության ղեկավարն ասաց, որ Կառավարությունը ամենօրյա ռեժիմով բանակցում և աշխատում է օր առաջ հայ գերիներին Հայաստան վերադարձնելու համար. «Այս հարցը դուք շատ լավ գիտակցում եք, բոլորդ շատ լավ հասկանում եք, որ սա մի հարց է, որն ունի բազմաթիվ զգայունություններ, և, ելնելով այդ զգայունություններից,  այդ հարցերը չեն կարող հրապարակային կերպով հասցեագրվել և այդ աշխատանքի ահռելի մասը իրականացվում է դիվանագիտական, քաղաքական խողովակներով և այդ աշխատանքի արդյունքում հարյուրավոր գերիներ արդեն վերադարձել են Հայաստան»:

Կոնջորյանն ասաց, որ հայտարարությունը չի համապատասխանում նպատակին, և ՔՊ խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը:
 

265