Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը կարծում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելուց հետո, կարող է սկսել ամերիկյան զորքերի դուրսբերումը Սիրիայից։ Այս մասին նա հայտարարել է TV100-ի եթերում։

«Թրամփն իր նախորդ նախագահական ժամկետի ընթացքում ցուցումներ է տվել Սիրիայից դուրս բերել ամերիկացի զինվորներին։ Բայց հետո այդ որոշումը համընկավ նախընտրական իրադարձությունների հետ, և հարցը լուծում չստացավ։ Ես հավատում եմ, որ Թրամփը հիմա մեծապես կկենտրոնանա այս թեմայի վրա։ Ես հավատում եմ, որ նա կարող է ամերիկացի զինվորներին դուրս բերել Սիրիայից և տարածաշրջանից»,- ասել է Գյուլերը։

Պատասխանելով F-16 կործանիչների գնման և F-35 խնդրի շուրջ Թրամփի վարչակազմի հետ համագործակցության հեռանկարների մասին հարցին՝ Գյուլերն ասել է, որ այս պահին «ամերիկյան գործընկերների հետ հարաբերությունները շատ դրական են, և հետընթաց չի լինի»։ 

216