Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին հարց ուղղեց ՏՏ ոլորտի օրենքի հետ կապված, որն ԱԺ-ում քննարկվում է․   «Հաշվի առնելով ընդհանուր համաշխարհային տրենդները՝ այսօր ինչի պահանջարկ կա՝ դա բարձր որակավորում ունեցող ինժեներներն են։ Այսպիսի մի առաջարկ կա, որն առնչվում է նաեւ Կրթության նախարարությանը, միգուցե ձեւակերպումը Արդարադատության նախարարությունը տա՝ այն 10 տոկոսը, որը վերաբերելու է այլ երկրներից ՀՀ ժամանած եւ տարբեր կազմակերպություններում աշխատող՝ բարձր որակավորում ունեցող ինժեներներին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր բարձրագույն ուսումնական հաստատությունները աշխարհի ոչ մի ռեյտինգային ցանկերում չկան (և դա այլ ուղղությամբ պետք է աշխատենք, որ լինեն)՝ ես առաջարկում եմ, որ այն ինժեներները, որոնք 10% եկամտահարկի նվազեցման կենթարկվեն, որպեսզի գնան համալսարաններում մեր ինժեներներին լեկցիաներ կարդան, եւ դա կամ պարտադիր, կամ մի այդպիսի բնույթ կրի։  

Երկրորդը՝ այն ինժեներները, որոնք Հայաստանից դուրս են գնացել վերջին 20 տարում, նրանց էլ հորդորենք Հայաստան գալուց գոնե 40 րոպե տրամադրեն կրթություն ստացող մեր ինժեներներին մի մեծ լսարանում, որով բավականին մեծ օգուտ տված կլինեն մեր կրթական համակարգին», - ասաց նա։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը պատասխանեց. «Տեխնոլոգիական ոլորտին կառավարության աջակցության ծրագրերը համակարգված ձևով համախմբելու և ԱԺ-ի հետ քննարկումների արդյունքում օրենքով կարգավորելու նպատակով պրն Հայրապետյանը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը, արդեն ԱԺ է բերել օրենսդրական փաթեթ, որում առանձին շատ կարևոր բաղադրիչներ՝ իհարկե քննարկելով Ֆինանսների նախարարության հետ, հաշվի առնելով աշխարհում առկա այն գործիքակազմը, որն օգտագործում են թե՛ հարկային արտոնությունները և թե՛ ծախսային աջակցության ծրագրերի միջոցով,  ներկայացված են քննարկման:

Այնուամենայնիվ, մենք աշխատանքների քննարկման ժամանակ առիթ ունենալով առանձին հարցերի մանրամասներ քննարկել Ձեզ հետ, բացարձակ բաց ենք եղել ցանկացած գաղափար լրացուցիչ քննարկելու տեսանկյունից»:

Փոխվարչապետը նաև նշեց, որ այդ հարցը առանձնահատուկ կարգավորում չունի փաթեթում, բայց լրացուցիչ քննարկման հարց է:

330