Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ոչ ոք չնկատեց Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովում (COP-29), ուստի նա սկսեց «իրեն փիառել»՝ պնդելով, որ իբր չի ցանկանում ներկա գտնվել միջոցառման մասնակիցների համատեղ լուսանկարմանը։

Այսպես է մեկնաբանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Լեհաստանի ղեկավարի չնկարվելն ընդհանուր լուսանկարում. Դուդան նշել էր, որ չի ցանկացել հայտնվել Լուկաշենկոյի հետ ընդհանուր լուսնակարում։

«Տեսավ, որ իրեն չեն նկատում, սկսեց «փիառվել», որ չի գնացել լուսանկարվելու։ Դե, մի արի: Աստված, ո՞վ էր քեզ սպասում այնտեղ»,- ասել է պետության ղեկավարը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լեհաստանի նախագահը հրաժարվել է մասնակցել Բաքվում անցկացված ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովի (COP-29) մասնակիցների համատեղ լուսանկարմանը՝ կադրում Լուկաշենկոյի առկայության պատճառով։

233