Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քաղաքացին իրեն չպետք է խաբված զգա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին հանրային ՀԸ-ը տված հարցազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը  պատասխանելով առողջապահական ապահովագրության մասին։

Վարչապետը նշեց, որ կառավարությունը չի հրաժարվում այդ գաղափարից և շարունակում է աշխատել դրա ուղղությամբ։

«2018-ից 2025 թվականը առողջապահական բյուջեն կրկնապատկվել է, իսկ պետական բյուջեի հաշվին սպասարկվող դեպքերի թիվը կրկնապատիկից ավելով ավելացել է։ Ինձ զարմացնում է, որ դեպքերի թիվը կրկնակի ավելացել է , բայց ես չեմ զգում, որ մարդկանց գոհունակությանմակարդակը  ավելացել է։

Սա ֆենոմեն է, որն ինձ համար բացում է անորոշություններ: Մինչեւ այդ անորոշությունների պատասխանը չստանամ, ես որոշում չեկ կայացնի առողջապահության ապահովագրության ներդրման համար: Որովհետեւ կարող է պարզվել, որ մեր դիմաց մի մեծ խորշ կա, որը մենք չենք տեսնում եւ կարող է մեծ ձախողում, մեծ փլուզում լինել, որը մեզ վրա շատ ծանր կնստի:

Եթե մենք փակուղի մտանք, դա շատ հետեւանքներ կարող է ունենալ: Մենք շարունակելու ենք գնալ այս ճանապարհով, բայց մենք համակարգի ներդրումը կանենք այն պահին, երբ անորոշությունների այնքան մասի պատասխանը ունենանք, որ պատկերավոր ասած, մի քանի կմ դեմներս  տեսադաշտ լինի»,- ասաց նա։

 

410