![](https://www.araratnews.am/admin/images/1733473007.jpg)
![](https://www.araratnews.am/front/images/advertisement/flyone_1.png)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Նախ Քննչական կոմիտեն իրականցրել է գործողություն և գրությամբ քննչական գործողություններ իրականացնելու համար աջակցություն է խնդրել կառույցից, որը ենթակա է վարչապետին: Վարչապետը ԱԺ-ից տեխնիկական աջակցություն է խնդրել՝ չունենալով այն իրեն ենթակա կառույցում»,- այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչ գործողություններ է տեղի ունեցել Հովիկ Աղազարյանի անվան շուրջ:
Հովհաննիսյանն ասաց, որ այդ գործընթացի ընթացքում ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որոնք կապ ունեն պետական անվտանգության հետ և հետևաբար դրանք զեկուցվել են վարչապետին. «Հետևաբար՝ դրանք հայտնվել են կուսակցության վարչության սեղանին, որպես պետական անվտանգությանը վերաբերող տեղեկատվություններ, որովհետև մենք հասկանում ենք ինչ միջավայրում ենք ապրում: Ցանկացած տեղեկատվություն այս կոնտեքստում պետք է զեկուցվի վարչապետին: Որևէ օրենք չի խախտվել, ամեն բան տեղի է ունեցել դատական թույլտվությունների շրջանակներում: Չի քննարկվել մարդու մեսինջերի պարունակությունը, չի քննարկվել մարդու անձնական կյանքը ոչ մի դրվագով: Քննարկվել է տեղի ունեցած արտահոսքի գործընթացը, քննարկվել է հանրության բարոյական նորմերի կոպտագույն խախտման և դրանով պայմանավորված՝ պետական անվտանգությանը վերաբերող հարցեր»: