ՀՀ դեսպանը մասնավորապես վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կանադայում Հայաստանի դեսպան Անահիտ Հարությունյանը Կանադայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների պատվին կայացած ընդունելության ընթացքում կարճատև զրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ։ Այս մասին հայտնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից։
«Ընդգծելով երկու պետությունների միջև ձևավորված քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ՀՀ դեսպանը մասնավորապես վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը՝ առանձնակի կարևորելով Կանադայի դիրքորոշումը՝ ի պաշտպանություն ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- նշված է դեսպանության ֆեյսբուքյան էջում։
11 Դեկտեմբեր, 2024 21:54
406
Բարձր ենք գնահատում Կանադայի կողմից ցուցաբերվող աջակցությունը՝ ուղղված ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին. ՀՀ նախագահ
01 Հուլիս, 2025 11:01
Առանձնակի գնահատանքի է արժանի Կանադայի շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Փաշինյանը՝ Մարկ Քարնիին
01 Հուլիս, 2025 10:33
ՀՀ անկախության 33-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն՝ Կանադայում ՀՀ դեսպանատանը
14 Հոկտեմբեր, 2024 14:07