Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 30-ից հուլիսի 1-ը

 

Բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված:

 

Մասնավորապես, բացահայտվել է՝

  • 17 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.
  • 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման.
  • 12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու.
  • 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության.
  • 7 դեպք՝ ֆիզիկական ներգործության.
  • 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության և թմրանյութի իրացման.
  • 4 դեպք՝ ինքնիրավչության.
  • 3-ական դեպք՝ դրամանենգության և խուլիգանության.
  • 2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու և թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու:

Բացահայտվել է նաև կողոպուտի, բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, կաշառակերության, կեղծ փաստաթղթեր կազմելու և ներկայացնելու, փողերի լվացման, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, ինքնասպանության հասցնելու, անձին հետամտելու, հողամասերի ինքնակամ զավթումը չկասեցնելու, վարժական հավաքներից խուսափելու՝ 1-ական դեպք։

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

  • անձնական ունեցվածքի գողության՝ 6.
  • հոգեկան ներգործության, խարդախության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

 

ՃՏՊ վիճակագրություն

  • Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․
  • 33 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
120