Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ում (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան) ու պարզել, որ ընկերությանը պատկանող հացի արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Մասնավորապես՝
- արտադրական շինության պահեստի առաստաղի հարդարանքը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը.
- սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես սննդամթերքի արտադրական տարածքի մեջ։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
24 Հունվար, 2025 13:46
418
Ջրվեժի արտադրամասի տարածք է մեկնել ՆԳՆ ՓԾ 10 մարտական հաշվարկ. հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ
25 Օգոստոս, 2025 18:17
Արագածոտնի մարզի գյուղերից մեկի հացի արտադրամասի հետնամասում տղամարդու դի է հայտնաբերվել
24 Հուլիս, 2025 19:09
Հրդեհ Գյումրու կտորի արտադրամասերից մեկում
06 Հուլիս, 2025 12:22