Եղեգնաձորում վրաերթի են ենթարկվել մայր ու որդի
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 13-ին վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։
Ժամը 19։25-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 123 կմ հատվածում, Վայոց ձորի մարզի բնակիչ 70-ամյա Գարունիկ Բ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտներ, Վայոց ձորի մարզի բնակիչներ 65-ամյա Լուսիկ Վ․-ին և նրա որդուն՝ 35-ամյա Արման Գ․-ին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել և իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկված կնոջը տեղափոխել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, իսկ Արման Գ․-ն բուժօգնություն ստանալու նպատակով ինքնուրույն է դիմել բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
13 Փետրվար, 2025 23:37
963
Եղեգնաձորում բшխվել են «Ford Focus»–ն ու «ՎԱԶ 2121»–ը․ կան վիրшվորներ
10 Հուլիս, 2026 22:09
Եղեգնաձորի սեփականությունն է վերականգնվել ավելի քան կես մլն դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
10 Ապրիլ, 2026 13:34
Եղեգնաձորում տուն է այրվել
27 Մարտ, 2026 10:19
Շիրակի մարզում վթար է տեղի ունեցել. կա 1 զոհ, 4 վիրավոր
23 Օգոստոս, 2026 11:17
Ակնալիճ գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա 1 զոհ, 5 վիրավոր
23 Օգոստոս, 2026 11:14
Ավտովթաար Դիլիջան-Վանաձոր ճանապարհին․ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
22 Օգոստոս, 2026 21:07