Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ստեղծվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանի անունով բացված տելեգրամյան կեղծ օգտահաշիվ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

«Խնդրում եւ հորդորում ենք զերծ մնալ կեղծ օգտահաշվի հետ որևէ փոխգործակցությունից, չտրամադրել անձնական կամ գաղտնի տեղեկություններ և չտրվել հնարավոր մոլորեցնող գործողություններին։

Կեղծ օգտահաշիվ հայտնաբերելու կամ դրա միջոցով կասկածելի հաղորդագրություն ստանալու դեպքում խնդրում ենք այդ մասին տեղեկացնել [email protected] հասցեին և նախարարության պաշտոնական կապի մյուս միջոցներով։

Հորդորում ենք լինել զգոն և առաջնորդվել բացառապես պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկատվությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

94