Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 23-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում խորհրդակցություններ կանցկացնի եվրոպական և տարածաշրջանային մի շարք երկրների իր գործընկերների հետ։
Ինչպես ТАСС-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը, քննարկումների առանցքում կլինեն Ուկրաինայում, Պարսից ծոցի տարածաշրջանում և Սիրիայում առկա հակամարտությունները։
Օրակարգի հիմնական թեմաներից մեկը կլինի ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպումների ընթացքում կքննարկվեն նաև պաղեստինյան հարցը, Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը և Եմենում զարգացումները։
Աղբյուրը հավելել է, որ Ֆիդանը մտադիր է ընդգծել՝ Թուրքիան, որպես Սև ծովի ավազանի երկիր, շարունակում է հակամարտության կողմերին ներկայացնել իր նախազգուշացումներն ու առաջարկները՝ ձգտելով գտնել այնպիսի լուծումներ, որոնք թույլ կտան կանխել ռուս-ուկրաինական հակամարտության տարածումը դեպի Սև ծով և վերջ դնել այդ տարածաշրջանում խաղաղ բնակչության շրջանում զոհերին։