Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարության որոշմամբ՝ կկանոնակարգվի Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։ 

Ըստ հիմնավորման՝ Սևանա լճում 2026թ. սիգի արդյունագործական որսի կազմակերպման համար հիմք է հանդիսացել «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման» ծրագրի շրջանակում Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի  կողմից 2025թ. իրականացված հետազոտությունների արդյունքները, համաձայն որի գիտական կենտրոնն առաջարկել է 2026թ. սիգի արդյունագործական որսը սահմանել 550 տ:

Ըստ գիտական կենտրոնի ուսումնասիրության՝ 2026թ. հուլիսի դրությամբ Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը կազմել է 4511 տոննա։

Գիտական կենտրոնը 2026թ.-ի համար սիգի արդյունագործական որսի համար առաջարկել է ևս 720 տոննա չափաքանակ։ Որոշմամբ առաջարկվում է ավելացնել սիգի արդյունագործական որսի քանակը 720 տոննա։ Արդյունքում 2026թ. Սևանա լճում ամբողջ որսաշրջանի համար սիգի արդյունագործական որսի թույլատրելի քանակը կկազմի 1270 տոննա։

83