Գերմանիան և Չեխիան ողջունել են խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գերմանիայի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ պայմանավորվածությանը՝ նշելով, որ այն հույս է ներշնչում։
«Կոչ ենք անում երկու կողմին ստորագրել խաղաղության համաձայնագիր։ Տասնամյակներ տևած թշնամանքից և պատերազմից հետո այն փաստը, որ տևական խաղաղությունն այժմ հասանելի է, կարևոր է տարածաշրջանի համար և դրանից դուրս»,- նշված է Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Պայմանավորվածությունը ողջունել է նաև Չեխիայի ԱԳՆ-ն․ «Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը խաղաղության ճանապարհին։ Մենք հուսով ենք, որ խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի։ Վերջին զարգացումները կարևոր քայլ են տարածաշրջանում կայունության և բարգավաճման ուղղությամբ»։
14 Մարտ, 2025 15:29
373
Բարձր ենք գնահատում Գերմանիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Փաշինյանը՝ Մերցին
08 Մայիս, 2025 13:11
Ակնկալում եմ շարունակել սերտ համագործակցությունը. Միրզոյանը շնորհավորել է Գերմանիայի ԱԳ նորանշանակ նախարարին
07 Մայիս, 2025 12:04
Գերմանիայում կվերացվի քաղաքացիության արագ տրամադրումը
10 Ապրիլ, 2025 13:52
Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցը. Չեխիայի դեսպան
24 Ապրիլ, 2025 11:28
Քննարկվել են հայ-չեխական համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
04 Ապրիլ, 2025 11:10
Չեխիայի խորհրդարանական պատվիրակությունը հյուրընկալվել էր Ազգային ժողովում
23 Մարտ, 2025 14:43