Պուտինը կհանդիպի Թրամփի հատուկ բանագնացի հետ և կքննարկի Ուկրաինայի հարցը. Պեսկով

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ։
Araratnews.am փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Պեսկովը։
Կողմերը կքննարկեն ուկրաինական կարգավորման հարցը։ Կրեմլի խոսնակի խոսքով՝ սա լավ հնարավորություն է Թրամփին Ռուսաստանի դիրքորոշումը փոխանցելու համար։
Պեսկովը հավելել է, որ կարող է նաև բարձրացվել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպման թեման։ Միաժամանակ, նա նշել է, որ այսօրվա հանդիպումից չպետք է ակնկալել բեկումնային արդյունքներ։
Խոսելով հանդիպման տևողության մասին՝ Պեսկովը նշել է, որ ֆիքսված ժամանակացույց չկա՝ Ուիթքոֆի հետ հանդիպումը կտևի այնքան, որքան անհրաժեշտ կլինի նախագահ Պուտինին։
11 Ապրիլ, 2025 17:19
219
Թրամփը ասել է, որ Պուտինը կարծում է, թե Մոսկվան հաղթում է
22 Մայիս, 2025 14:45
Պուտինի և Թրամփի զրույցի մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները հակասում են ռուսական տվյալներին․ Պեսկով
22 Մայիս, 2025 14:31
Եվրոպան Պուտին-Թրամփ զրույցը համարել է Ռուսաստանի հաղթանակ․ FT
20 Մայիս, 2025 11:59
Թրամփը աշխարհի բոլոր ամերիկացիներին հրավիրել է մասնակցելու ԱՄՆ բանակին նվիրված մեծ շքերթին
24 Մայիս, 2025 10:59
Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագիրը
23 Մայիս, 2025 14:11
Ի՞նչ էր անում Զելենսկին Հարավային Աֆրիկայում, գրողը տանի՛. Թրամփ
22 Մայիս, 2025 17:15