Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը։


Սահմանվել են գենդերային հավասարության քաղաքականության ապահովման վեց գերակայություններ՝ կառավարման և որոշումների ընդունման մակարդակների, սոցիալ-տնտեսության և աշխատանքային, կրթության և գիտության, առողջապահության, գենդերային բռնության, կանանց/ աղջիկների նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելման և կլիմայի ոլորտներում։ 


Խնդիրները վերաբերում են բոլորիս և յուրաքանչյուրիս, դրանք մեր առօրյայի մասն են։ Դրանց լուծման համար կարևոր է ոչ միայն արդյունավետ համագործակցությունը, այլ նաև լայն շրջանակների մասնակցությունը»։

187