Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է՝ ընտրվել եմ Ազգային ժողովի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում՝ որպես հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Սիրելի՛ մարդիկ,

Այսուհետ իմ աշխատանքը կշարունակեմ Ազգային ժողովի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում՝ որպես հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Իմ առաջնահերթությունները չեն փոխվում։ Շարունակելու եմ ծառայել ձեզ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով առավել խոցելի խմբերի խնդիրներին, մարդու իրավունքների պաշտպանությանը, առողջապահական ու սոցիալական ծառայությունների բարելավմանը։ Ուշադրության կենտրոնում եմ պահելու նաև հանրային առողջությունը և կենդանիների պաշտպանությունը։

Իմ գործունեությանը կարող եք հետևել իմ պաշտոնական էջերի միջոցով։ Հետադարձ կապի համար գրեք միայն էլփոստիս՝ [email protected], և Ֆեյսբուքի պաշտոնական էջիս:

Սիրելի՛ քաղաքացիներ,

իմ գործունեությանը կարող եք հետևել սոցիալական հարթակների իմ պաշտոնական էջերում, որոնցում անդրադառնում եմ ձեր հարցերին, առաջարկներին տարբեր ֆորմատներով՝ այդ թվում տեսանյութերի միջոցով:

Սոցիալական ցանցերի հղումները կտեղադրեմ ներքևում՝

Telegram: https://t.me/zarabatoyan

X: https://x.com/batoyan

Instagram: https://www.instagram.com/zaruhibatoyan/

TikTok: https://www.tiktok.com/@zara.batoyan

Յուրաքանչյուր մտահոգություն ու հարցադրում իմ ուշադրության կենտրոնում է։

138