Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վերջին տարիներին նվազել են տոկոսադրույքները, ինչը ուղիղ կապ ունի Կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքների նվազեցման որոշումների հետ։ Այսինքն՝ երբ ԿԲ-ն նվազեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, դա որոշակի ազդեցություն է ունենում մեր գանձապետական պարտատոմսերի տոկոսադրույքների վրա։ Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մայիսի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Տոկոսադրույքները տարբեր են․ մենք ունենք եկամտաբերության կոր, որտեղ տարբեր մարման ժամկետներով պարտատոմսերը ունեն տարբեր տոկոսադրույքներ։ Վերջին թողարկումների մասով կարող եմ ասել, որ 10 տարրանոց  թղթերն ունեն մոտավորապես 9.5 տոկոս եկամտաբերություն, իսկ 1 տարրանոց թողարկված թղթերը՝ մի փոքր ավելի քան 7 տոկոս եկամտաբերություն»,– նշեց նախարարը։

147