
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ Չկալովկա գյուղի մոտ՝ լճափին երեխա է կորել ու հնարավոր է, որ նա ջրահեղձ է եղել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ջրասուզակը և Սևանի հրշեջ փրկարարական ջոկատը պարեկային ծառայողներ:
Ջրային վաշտի պարեկները նավակով և սկուտեռով քաղաքացիների հետ «Գոռ Արս» լողափի տարածքում Սևանա լճից դուրս են բերել 16 տարեկան երեխայի, ում «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ցուցաբերել են առաջին բուժօգնություն, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է երեխայի ինքնությունը։ Քննիչի հանձնարարակոնվ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։