Վթարային ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում մայիսի 5/6-ին

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 5-ին՝ ժամը 08:00-ից մինչև մայիսի 6-ը ժամը 08:00-ն, կդադարեցվի՝ Գեղարքունիքի մարզի՝ Սևանի քաղաքի, Գագարինավան, Վարսեր գյուղերի, Կոտայքի մարզի՝ Ջրառատ գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
04 Մայիս, 2025 13:43
241