Արենում վրաերթի հետևանքով մահացած տղամարդը Մալազիայի քաղաքացի է

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ինչպես հայտնել ենք՝ մայիսի 4-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։
Ժամը 10:00-ի սահմանում Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Ռազմիկ Մ.-ն իր վարած Iveco մակնիշի բեռնատարով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 106.5 կմ-ում՝ Արենի բնակավայրի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտնի։
Տhamshyan.com-ի հաղորդմամբ՝ մահացածը օտարերկրացի է՝ Մալազիայի քաղաքացի։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է:
04 Մայիս, 2025 15:16
121