
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եմենի հութի ապստամբներն այսօր հրթռիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, որն ընկել է Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանի մոտ՝ խուճապ առաջացնելով ուղևորների շրջանում։ Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է, թե տարածքում մի քանի մետր խորությամբ փոս է բացվել, բայց էական վնասներ չկան։ Շտապօգնության ծառայության հաղորդմամբ, ութ մարդ է տեղափոխվել հիվանդանոց։
«Մեզ վնասող յուրաքանչյուր ոք յոթ անգամ ավելի ծանր պատասխան կստանա»,- սպառնացել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
Օդանավակայանում գտնվողները տեսանյութեր են հրապարակել, որոնցում երևում է ինքնաթիռների և օդանավակայանի շենքերի հետևից բարձրացող սև ծխի ամպ։ Թռիչքները դադարեցվել են, մի քանի ժամ անց՝ վերականգնվել։
Հարձակման պատասխանատվությունը ստանձնելով՝ Իրանի հովանավորչություը վայելող հութիների ռազմական խոսնակը կրկին նախազգուշացրել է՝ Իսրայելի օդանավակայանը «այլևս անվտանգ չէ»։
Աղբյուրը՝ azatutyun.am