Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանը, ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից հարձակման դեպքում, պատասխան հարվածներ կհասցնի ամերիկյան և իսրայելական բազաներին, որտեղ էլ որ դրանք գտնվեն։

Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։

«Իրանը որևէ պատերազմ չի սկսի, բայց եթե Իսլամական Հանրապետության վրա հարձակվեն կամ նրա դեմ ագրեսիա իրականացվի, մենք ուժով կպատասխանենք»,- ընդգծել է նախարարը IRIB հեռուստաալիքի եթերում՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։

Նրա խոսքով, եթե Միացյալ Նահանգները կամ Իսրայելը պատերազմ սկսեն Իրանի դեմ, Թեհրանը մտադիր է «հարձակվել [հակառակորդների] շահերի, բազաների և ուժերի վրա, որտեղ էլ որ դրանք լինեն, ցանկացած պահի, որը նպատակահարմար կհամարի»։

105