Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իմպիչմենտի մասին առաջին անգամ հենց «Հայաստան» դաշինքը և նրա մաս կազմող քաղաքական ուժերն են արտահայտել և մեր գործունեության հիմնական նպատակներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանի իր իշխանությունից հեռացումն է և կարծում եմ՝ այստեղ կասկած անգամ չպետք է լինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Իրավական ու քաղաքական հիմքեր կան նրա հեռացման համար, բայց միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ իմպիչմենտը հենց այնպես առանց հիմքերի չպետք է լինի: Դրա հիմքերը լուրջ հաշվարկների վրա են ձևավորված, և երկրորդը պետք է լինի ընդվզող ժողովրդի աջակցությունը, որպեսզի իմպիչմենտը կայանա և կարողանան ազդեցություն գործել այն քաղաքական ուժի պատգամավորների վրա, որոնք պետք է վերջնականապես հաջողացնեն այդ իմպիչմենտը»,-ասաց նա:

265