Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 6-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Հակոբ Կ.-ն «Honda ENS1» մակնիշի ավտոմեքենան Սայաթ-Նովա պողոտա-Խանջյան փողոցի խաչմերուկում հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 65-ամյա Ռիմա Ս.-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին՝ վիրավորին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:  

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

128