Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Դուք վերցրել եք բարոյականության վերաբերելի հարցը դարձրել եք քաղաքական պայքարի մանրադրամ: Հիմա սա այս լրագրողի նկատմամբ բարոյական քա՞յլ է, թե՞ բարոյական քայլ չէ: Դուք ընդհանրապես լրագրողական համայնքին և 4-րդ իշխանությանը նայում եք որպես քաղաքական պայքարի մանրադրամ»,- ԱԺ հերթական նիստում հայտարարեց  ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Շարունակելով ելույթը Կոնջորյանը մի տեսագրություն ցուցադրեց, որտեղ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը հայհոյում և վիրավորում է լրագրողներին. «Էս «տու»-ն լսու՞մ եք, պատկերացրեք ինչ է դրա տակ, երևի Սաղմոս է կարդում Մհեր Սեդրակյանը: Լրագրողները հենց հիմա պերֆորմանս են անում, նորմալ է, բայց  որևէ մեկը լրագրողների հասցեին նենց արտահայտություն չի անում, որ «տու» գնա, էդ ա ձեր դեմքը, եկել եք էթիկայի հարցը դարձրել եք քաղաքական պայքարի մանրադրամ: 

Մանրամասները՝ տեսանյութում

200