Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։


«Ես միշտ եղել եմ և շարունակում եմ մնալ այն համոզմանը, որ ինչ որ պետք է նկատի ՀՀ քաղաքացին՝ ՀՀ քաղաքացին կնկատի: Ես գոնե իմ անելիքը տեսնում եմ, ՀՀ քաղաքացիների հետ շփումները հնարավորինս ուղիղ և չմիջնորդավորված ունենալը, ընդ որում դա երբեք չի ընդհատվել: Եվ ես, և մեր մյուս գործընկերները ակտիվ մարզային հանդիպումներ ենք ունենում քաղաքացիների հետ, իսկ արդեն  ծանոթ ձեռագիրը այն է, որ, եթե պաշտոնյան անմիջական, մոտ տարածքից քաղաքացի տեսնում է, ուրեմն դա ուղիղ ապացույցն է նրա, որ Կառավարությունը կամ քաղաքական մեծամասնությունը պատրաստվում է արտահերթ ընտրությունների: Մենք ինչպես և նախկինում չենք պատրաստվում  արտահերթ ընտրությունների, մենք զբաղված ենք մեր ամենօրյա աշխատանքով»,- ԱԺ-Կառավարություն հացուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով ՔՊ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հարցին: 

Անդրադառնալով հիբրիդային պատերազմին Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ում 16 միլիոնի  ծրագրով 2000 տուն է կառուցվում սահմանամերձ գյուղերում և ինչ հիբրիդային պատերազմ էլ լինի չի կարող վերացնել այդ տները: 

Մանրամասները՝ տեսանյութում
 

514