Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գործնականում խաղաղության պայմանագիրը դեռ ստորագրված չէ, բայց գործնականում խաղաղության պայմանագիրը նախաստորագրված է, և 2024 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունվել է խաղաղության հռչակագիրը:
Եվ գործնականում արդեն ավելի քան երկու տարի Հայաստան-Ադրբեջան սահմանային կրակոցների հետևանքով զոհեր և վիրավորներ չունենք:
2024 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվել է առաջին երկկողմ պարտադիր իրավական ուժ ունեցող փաստաթուղթը, որը վավերացվել է թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում: Եվ այդ փաստաթուղթը նրա մասին է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում Ալմա-Աթայի հռչակագիրը, Ալմա-Աթայի հռչակագիրը լինելու է սահմանազատման երկու երկրների սահմանների սահմանազատման բազային սկզբունք:
Եվ ես ուզում եմ արձանագրել, ի պատասխան ձեր հարցին, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև գործնականում ինչ-որ առումով նաև դե-յուրե հաստատված է խաղաղություն:
Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Radio France International-ին տված հարցազրույցում